Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Համերգ՝ նվիրված Երևանի տարեդարձին

Համերգ՝ նվիրված Երևանի տարեդարձին
17.10.2014 | 18:27

«Իմ սրտի մայրաքաղաք՝ Երևան». հոկտեմբերի 17-ին այս խորագրով համերգային ծրագիր էին կազմակերպել Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողական խորհուրդները։ Այն նվիրված էր քաղաքամայր Երևանի տարեդարձին։

Համերգային ծրագրի ընթացքում հնչեցին սիրված երգեր Երևանի մասին` լեզվահասարակագիտական համալսարանի և կոնսերվատորիայի շնորհաշատ ուսանողների շուրթերից:
Ուսանողները նշում էին, որ երևանյան տոնին նվիրված այս համերգի միջոցով փորձում են երիտասարդների շրջանում տարածել մայրաքաղաքի մասին գրված հին ու նոր երգերը, սերմանել սեր քաղաքի ու քաղաքային մշակույթի նկատմամբ։ Հետագայում համերգային այս ծրագիրը կներկայացվի նաև այլ բուհերում։

Դիտվել է՝ 1051

Մեկնաբանություններ